Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել նոր վարչապետին

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել նոր վարչապետին
29.05.2016 | 20:59

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել վարչապետ Բինալի Յիլդիրիմի գլխավորած կառավարությանը: Կողմ են քվեարկել 550 պատգամավորից 315-ը: Քվեարկությունը բաց է եղել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանձնարարել է անցած կիրակի օրը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահ Բինալի Յիլդիրիմին նոր կառավարության ձևավորումը: Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը երեքշաբթի օրը, Յիլդիրիմը ներկայացրել է կառավարության ծրագիրը խորհրդարանի նիստին: Կառավարության առաջնահերթություններից մեկը նա նշել է նախագահական կառավարման ձևի անցումը:

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ